Խոշոր հրդեհ Մեղվահովիտում. այրվել է մոտ 4000 հակ անասնակեր
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 13-ին, ժամը 15:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 02:11-ին:
Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր: