Երևան, 19.Մարտ.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա... ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայք... Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվ... Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզում... Երևանի Պարույր Սևակ փողոցում փետրվարի 24-ին տ... Հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87,33 տոկ... ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ղազախստանի ԱԳ... Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ամրակ... Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստանում է (լուսանկ... Պուտինն առաջին անգամ խոսել է Նավալնիի մասին Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 140 դեպք, 42 ...

Լոլոն թղթախաղով իր մեքենան տանուլ տալուց հետո սպանել էր «Դելֆինին» ու դիակը այրել գաջի գործարանի անտառում

Երևանի գաջի գործարանից դեպի հյուսիս-արևմուտք ընկած փոքրիկ անտառակում շաբաթօրյակ անցկացնող հավաքարար կանանցից մեկը թփի տակ երկու ոսկոր տեսավ: Քեֆչիների թողած աղբ կարծելով՝ կինը մոտեցավ ոսկորներին, մոտիկից նայեց ու ընկրկեց՝ կենդանու ոսկորներ չէին…


Հավաքարար կանայք անտառակում եղած ոսկորների մասին ահազանգեցին դատախազություն: Կարճ ժամանակ անց շրջանի դատախազն ու մի քանի քննիչ անտառակում էին: Քննիչների փորձված աչքերը մոտակայքում նկատեցին նաև մարդկային գանգի ճակատային մաս ու ծնոտի վերին ատամնաշար…

Տարածքը «սանրեցին»: Մոտակա թփերից մեկի տերևները այրված էին: Քննիչները նկատեցին, որ այդ թփի տակ փոքրիկ հողաթումբ կա: Հողի շերտը հետ տալուց հետո անմիջապես օդում տարածվեց դիակի նեխահոտը: Դիակն այրված էր՝ պահպանվել էին վերնաշապիկի աջ գրպանի մասը, որ մնացել էր մարմնի ու հողի արանքում: Այդ գրպանում պահպանվել էին «Ավրորա» ծխախոտատուփ՝ մի քանի ծխախոտով, լուցկու մի տուփ: Չէր այրվել գոտին…


Հարուցվեց քրեական գործ: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, սակայն դեռ պարզ չէր դիակի ինքնությունը, նույնիսկ այն՝ կի՞ն էր, թե՞ տղամարդ:

Ստուգեցին վերջին շրջանում անհետ կորածներին՝ և՛ կանայք կային, և՛ տղամարդիկ:


Դատաբժշկական փորձագետի կարծիքով՝ սպանությունը կատարվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի վերջին, սպանվածը, ամենայն հավանականությամբ՝ տղամարդ էր:

Ի՞նչը կարող էր ի հայտ բերել սպանվածի անձը: Նրա մոտ եղած առարկաներից մնացել էին ծխախոտի տուփը, մի տուփ լուցկի, չայրված մի գոտի: Նաև՝ վերին ատամնաշարը՝ պլոմբած ատամով:

Իրավապահներն ուշադրություն դարձրին լուցկու տուփին՝ ստվարաթղթե տուփ չէր, բելառուսական լուցկի էր՝ ֆաներայից: Դրանք ավելի մեծ պահանջարկ ունեին ու արդեն հազվադեպ էին լինում խանութներում:

Ստուգեցին՝ մայրաքաղաքի ո՞ր խանութներում է օգոստոսին վաճառվել բելառուսական նմանատիպ լուցկի: Պարզվեց՝ կինո «Մոսկվայի» հարևանությամբ գտնվող մթերային խանութում:

Վաճառողուհին նշեց, որ բելառուսական լուցկին, իրոք, ավելի մեծ պահանջարկ ունի: «Ավրորա» ծխախոտն էլ իր գնորդներն ունի:

«Ավրորա» ծխախոտի ու բելառուսական լուցկու մշտական գնորդների մասին հարցին ի պատասխան՝ վաճառողուհին միանգամից հիշեց տարեց մի կնոջ. «Մոտերքում է ապրում, կարծեմ՝ Լալայան փողոցում: Ամեն ամիս քսան-երեսուն տուփ «Ավրորա» ծխախոտ ու բելառուսական լուցկի է առնում»,- հիշեց վաճառողուհին:

«Երևի վերավաճառո՞ւմ է»,- հարցրեց քննիչը:

«Չէ, նա վերավաճառող չի, ասում է, թե տղայի համար է առնում»,- պարզաբանեց վաճառողուհին:

Իրավապահները որոշեցին ստուգել այդ գնորդին: Լալայան փողոցում հարցուփորձ արին, իրոք՝ գտան տարեց կնոջ տունը:

Կինը զարմացավ իրեն տրված հարցերից, բայց պատասխանեց, թե ամեն ամիս որդու համար քսան-երեսուն տուփ ծխախոտ ու բելառուսական լուցկի է առնում՝ որդին նախընտրում է փայտե կողքերով լուցկու տուփը…

Կինն ասաց, թե որդին տանը չէ՝ պատահում է՝ շաբաթներով տանը չի լինում, բայց այս անգամ համարյա մեկ ամիս է՝ չկա: Իրենք մտածում են, թե Գորիսում կլինի՝ քրոջ տանը:

Կինը նաև ասաց, թե որդին վերջին շրջանում գնում էր ատամնաբույժի մոտ, կարծես թե ատամ է պլոմբել հանրապետական ատամնաբուժարանում…

Իրավապահները ճշտեցին կնոջ տղայի անուն-ազգանունը: Նշված ատամնաբուժարանում հետաքրքրվեցին, պարզեցին՝ ում մոտ է եղել երիտասարդը: Բժշկին ցույց տվեցին անտառակում հայտնաբերված վերին ատամնաշարը՝ պլոմբած ատամով: Ու բժիշկը համոզված ասաց, որ դա իր պլոմբած ատամն է…

Սպանվածի անունը Մարատ էր: Մականուն էլ ուներ՝ «Դելֆին»: Օգոստոսին, նա, իրոք, եղել էր քրոջ տանը՝ Գորիսում: Բայց շտապել էր վերադառնալ Երևան, որ օգոստոսի 30-ին ներկա լինի «Արարատ» ֆուտբոլային թիմի հերթական խաղին:

Մարատի քրոջը Գորիսից հրավիրեցին: Ցույց տվեցին վերնաշապիկի պատառիկը: Կինը ճանաչեց, ասաց, թե իր գնածն է: Նա ճանաչեց նաև գոտին՝ եղբոր գոտին էր:

Մայրն ու քույրը գիտեին, որ Մարատը մի քանի ընկեր ունի: Այդ ընկերներին նրանք չէին սիրում, միայն անուններով գիտեին՝ Լոլոն, Սուրոն ու Համիկը: Թե որտեղ էին ապրում նրանք՝ Մարատի տնեցիները չգիտեին:

Մարատի կինը հարցաքննությունների ժամանակ շատ զուսպ էր, քչախոս: Բայց հերթական հարցաքննության ժամանակ հանկարծ պոռթկաց, որ Մարատը սիրուհի էր «պահում»:

Պարզվեց, որ կինը գիտեր նաև ամուսնու սիրուհու անունը՝ Լամար: Կարճ ժամանակ անց քննությամբ պարզվեց, որ Լամարը եղել էր ոչ միայն Մարատի սիրուհին, այլև Մարատին ու նրա ընկերախմբին թմրամիջոցներ վաճառողը: Մարատի՝ «Դելֆինի», ու նրա ընկերների հավաքատեղին Երևանի Մանկական կենտրոնական զբոսայգին էր: Նրանք այնտեղ նարդի էին խաղում, իսկ երբ հայտնվում էր Լամարը ու մատակարարում թմրամիջոցի հերթական քանակը, նրանք ծխում էին ու «բարձրացնում» իրենց տրամադրությունը:

Լամարին հայտնաբերելը որոշակի ժամանակ պահանջեց, բայց կինը հայտնաբերվեց, հրավիրվեց հարցաքննության: Նա սկզբում ժխտեց, թե Մարատի սիրուհին է եղել, ժխտեց, թե թմրամիջոցներ է վաճառել: Բայց երբ քննիչը նրան անսպասելի ասաց. «Երեք-չորս հոգով մարդուն սպանել ու վառել եք…», Լամարը այլայլվեց: Քննիչը հավելեց նաև, որ դեպքի վայրում դանակ է եղել, որի կոթին հայտնաբերվել են հենց Լամարի մատնահետքերը:

Դրանից հետո Լամարը պատրաստակամություն հայտնեց պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Հինգով գնացել էին «Արարատի» խաղին: Խաղից հետո ուտելիք, խմիչք էին գնել ու Լոլոյի «Ժիգուլիով» ուղևորվել էին Ջրվեժ՝ բնության գրկում հաց ուտելու: Հենց այնտեղ «Դելֆինն» առաջարկել էր թղթախաղի նստել: Խաղացել էին «Դելֆինն» ու Լոլոն: Սկզբում «Դելֆինը» պարտվել էր, հետո առաջարկել էր Լոլոյին, որ խաղան նրա մեքենայի վրա: Լոլոն համաձայնել էր՝ հարցնելով՝ եթե «Դելֆինը» պարտվի, որտեղի՞ց է մի ավտոյի փող տալու: «Դելֆինն» ասես կերպարանափոխվել էր, լուրջ կպել էր խաղին ու սկսել էր շահել: Լոլոն գնալով մռայլվել էր՝ տանուլ էր տալիս իր միակ հարստությունը: Նա սկսել էր «Դելֆինին» մեղադրել խաբելու համար:

Թեժ վեճ էր սկսվել: Լոլոն վերցրել էր ուտելիքի մոտ դրված սուր դանակը ու մխրճել էր «Դելֆինի» սիրտը: «Դելֆինն» անշնչացած ընկել էր: Լոլոն ներկաներին՝ Լամարին, Համիկին, Սուրոյին վախեցրել էր՝ կատարվածի մասին ով բերանը բացի ու խոսի, «Դելֆինի» օրն է ընկնելու…

Լամարի խոստովանական ցուցմունքներից հետո բերման ենթարկվեցին Լոլոն, Սուրոն, Համոն: Նրանց առերեսեցին Լամարի հետ:

Լոլոն անմիջապես ընդունեց, որ ինքն է սպանել Մարատին: Նա նկարագրեց, թե ինչ էին արել սպանությունից հետո: Դիակը բրեզենտի նման մի բանով փաթաթել, տարել էին գաջի գործարանի մոտի անտառ: Արդեն գիշեր էր: Մի փոս էին գտել, դիակը դրել էին փոսի մեջ: Լոլոն մեքենայից բենզին էր հանել, լցրել Մարատի դիակի վրա ու հրկիզել: Հետո մի քիչ հող էին լցրել այրված դիակի վրա ու հեռացել էին: Լոլոն խոստովանության վերջում նույնիսկ արցունք թափեց ու, ասելով, թե զղջում է, խոստացավ՝ երբ պատիժը կրի ու դուրս գա, Մարատի գերեզմանին հուշարձան է կանգնեցնելու:

Այս ամբողջ ընկերախումբը՝ Լամարն էլ նրանց հետ, կանգնեցին դատարանի առաջ: Լամարը՝ ոչ միայն սպանությունը պարտակելու, այլ նաև թմրամիջոցների առուվաճառքով զբաղվելու համար:

Լոլոն դատապարտվեց 15 տարի, մյուսները՝ մինչև 12 տարի ազատազրկման:

 

Նյութի սկզբնաղբյուր՝ 1in.am

դիտվել է 2870 անգամ
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա... ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայք... Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվ... Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզում... Երևանի Պարույր Սևակ փողոցում փետրվարի 24-ին տ... Հաստատվել է կարմրուկով վարակման 165 դեպք Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87,33 տոկ... ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ղազախստանի ԱԳ... Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ամրակ... Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստանում է (լուսանկ... Պուտինն առաջին անգամ խոսել է Նավալնիի մասին Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 140 դեպք, 42 ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan