Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են

Ռուսաստանը Բաքվին առաջարկել է ատոմակայան կառուցել Ադրբեջանում

Ռուսաստանը Բաքվին առաջարկել է ատոմակայան կառուցել Ադրբեջանում, և հիմա, ինչպես Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն է հայտարարել, ադրբեջանական կողմը դիտարկում է ռուսական կողմի այդ առաջարկը։


Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այս հարցի շուրջ բանակցությունների մասին Սոչիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումից հետո հայտնել է ռուսական «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ ասելով, թե ապագայում կառուցվելիք ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կընտրեն ադրբեջանցի գործընկերները:

Ադրբեջանն, իհարկե, հավելյալ էլեկտրաէներգիայի արտադրության կարիք ունի, և դա նկատել է նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը՝ նշելով, որ 2018-ին էլեկտրաէներգիայի սպառման աճը Ադրբեջանում կազմել է 18 տոկոս։ Այս հանգամանքն, անշուշտ, իր դերը խաղում է։ Բայց Ադրբեջանում միջուկային էներգետիկայի զարգացման հարցն էլ ավելի ուշագրավ է քաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով թե՛ հայ-ադրբեջանական հակամարտության գործոնը և թե՛ այն փաստը, որ ներկայումս Հարավային Կովկասում գործող ատոմային էլեկտրակայան կա միայն Հայաստանում՝ Մեծամորում։ Իսկ Ադրբեջանը, իր դաշնակից Թուրքիայի հետ միասին, Հայաստանի դեմ իրականացվող լայնածավալ դիվերսիայի շրջանակներում, տարիներ շարունակ հակամիջուկային լոբբինգ է իրականացրել Հայաստանի դեմ՝ պահանջելով փակել Մեծամորի ատոմակայանը, որն իբր թե էկոլոգիական սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանը։ Բնականաբար, տարածաշրջանային անվտանգությունն այս պետությանը ամենաքիչն է հետաքրքրում։ Հակամիջուկային քարոզարշավի իրական նպատակը Հայաստանի էներգետիկ անվտանգության, հետևաբար նաև ընդհանուր պետական անվտանգության թուլացմանը հասնելն է։ Եվ այս համատեքստում հարկավոր է պարզել, թե ի՞նչ քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներ կփորձի լուծել Ադրբեջանը միջուկային էներգետիկայի զարգացմամբ։ Մյուս կողմից հետաքրքիր է, թե ի՞նչ աշխարհաքաղաքական, տնտեսական, ֆինանսական կամ այլ բնույթի շարժառիթներ ունի ադրբեջանական կողմին նման առաջարկ արած Ռուսաստանը, որը, ի դեպ, միջուկային էներգետիկայի ոլորտում սերտորեն համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ հայտնի է, որ հայկական կողմն էլ իր հերթին բանակցում է Ռուսաստանի հետ՝ Մեծամորի ատոմակայանի ապագործարկումից հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորության հարցի շուրջ։ Ի միջի այլոց, Թուրքիայում էլ Ռուսաստանի աջակցությամբ կառուցվում է «Ակկույու» ատոմակայանը։

 


Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանի հետ։

– Պարոն Դավթյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանում ատոմակայան կառուցելու մտադրության մասին լուրը։

– Ադրբեջանում ատոմային էլեկտրակայանի կառուցման մասին խոսակցությունները և քննարկումները սկսվել են դեռևս 2000-ականների սկզբներին։ 2007-2008 թթ․-ին դրանք նոր թափ առան, երբ ձևավորվեց ատոմակայանի կառուցման հստակ նախագիծ՝ մոտ 1500 մվտ հզորությամբ։ Այնուհետև՝ 2018 թ․ ավարտին- եղավ հրապարակում ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալության կողմից, որում նշվում էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ատոմակայան կառուցելու հեռանկարները։ Ուստի կարելի է ասել, որ այն առաջարկը, որն արվեց մեկ շաբաթ առաջ «Ռոսատոմի» ղեկավարության կողմից, Պուտին-Ալիև հանդիպումից հետո, բավական սպասված էր և լիովին տեղավորվում էր վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող զարգացումների ընդհանուր տրամաբանության մեջ։

Ճիշտ է, այստեղ դեռևս չկան կոնկրետ մանրամասներ, բայց ելնելով կողմերի տրամադրվածությունից և «Ռոսատոմի» ղեկավարի պաշտոնական հայտարարությունից՝ ամենայն հավանականությամբ, խոսքը մեծ հզորությունների, մասնավորապես՝ մինչև 1200 մվտ հզորության ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին է։

Ատոմակայանի նախագծի կյանքի կոչումը Ադրբեջանի համար ներկայումս խիստ անհրաժեշտ է՝ թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական առումներով։ Տնտեսական շարժառիթն այն է, որ այսօր Ադրբեջանում առկա է ռեսուրսային բազայի սպառման խնդիր։ Մասնավորապես, մենք գիտենք, որ Ադրբեջանը, ունենալով բազմաթիվ պայմանագրեր գազի և նավթի մատակարարման վերաբերյալ, իրականում այլևս ի վիճակի չէ այդ մատակարարումները լիովին իրականացնել և այդ իսկ պատճառով հաճախ դիմում է Ղազախստանին, Ռուսաստանին՝ իր ենթակառուցվածքներով ածխաջրածնային ռեսուրսներ արտահանելու նպատակով։ Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ ածխաջրածիններից գոյացած գումարների հոսքը, այնուամենայնիվ, թույլ չտվեցին Ադրբեջանին ձևավորելու կայուն և անվտանգ էլեկտրաէներգետիկ համակարգ։ Մենք գիտենք, որ տարածաշրջանում, եթե համեմատենք Վրաստանի և Հայաստանի հետ, Ադրբեջանն ունի ամենաթույլ զարգացած էլեկտրաէներգետիկ համակարգը, ինչի վառ ապացույցներից է 2018-ի ամռանը տեղի ունեցած խոշոր ցանցային վթարը, որի հետևանքով շուրջ 30 բնակավայր՝ ներառյալ Բաքուն ու Գյանջան, երկարատև ժամանակով մնացին առանց էլեկտրաէներգիայի, և ամբողջ հանրապետությունը, կարելի է ասել, կոլապսի մեջ էր հայտնվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը և հասկանալով, որ եղած հզորություններն այլևս ի վիճակի չեն ապահովելու Ադրբեջանի էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես, էլեկտրաէներգետիկ հատվածում, Բաքուն 2018-ից ի վեր նախաձեռնեց էլեկտրաէներգետիկ հզորությունների ձևավորման քաղաքականություն։ Ալիևը հայտարարեց մինչև 1000 մվտ հզորությունների ձևավորման մասին։ Ու քանի որ, ինչպես գիտենք, միջուկային էներգետիկան հանդես է գալիս որպես էլեկտրաէներգիայի կայուն գեներացման առանցքային աղբյուր, ըստ այդմ՝ տրամաբանական է, որ դրա իրականացման նախագիծը լիովին տեղավորվում է Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության տրամաբանության մեջ՝ հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ համակարգում այսօր առկա խնդիրները։

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական բաղադրիչին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը 1995-ից ի վեր, երբ վերագործարկվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը, ակտիվորեն, Թուրքիայի հետ միասին, հակամիջուկային, հակահայկական լոբբինգ է իրականացնում՝ ջանք ու եռանդ և ֆինանսական միջոցներ չխնայելով հայկական ատոմակայանը որպես իր մեջ էկոլոգիական սպառնալիքներ պարունակող հզորություն ներկայացնելու համար՝ աշխարհի ամենաբարձր հարթակներում՝ սկսած Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ)։

Ճիշտ է, ակնհայտ է, որ ՄԱԳԱՏԷ-ի կողմից հայկական ատոմակայանում անցկացվել է տեխնիկական մոնիթորինգ և առավելապես տրվել է դրական գնահատական, բայց, այնուամենայնիվ, վերջին տարիներին Ադրբեջանն իրականացնում էր հակամիջուկային լոբբինգ՝ դրանով իսկ նպատակ ունենալով նվազեցնելու Հայաստանի ռազմավարական ռեսուրսը, որովհետև առ այսօր Հայաստանը հանդես է որպես միակ պետություն տարածաշրջանում, որն ունի միջուկային կայան, որը ձևավորում է բավական լուրջ ռազմավարական ռեսուրս և շատ լուրջ ռազմավարական կարգավիճակ տալիս մեր երկրին։ Իսկ Ադրբեջանը, որն աշխարհաքաղաքական մրցավազքի մեջ է, – հատկապես էներգետիկայի ոլորտում դա տարբեր դրսևորումներ է ստանում, – ցանկանում է ունենալ իր միջուկային կայանը, որպեսզի գոնե այս բաղադրիչով, իր ռազմավարական ներուժով հավասարվի Հայաստանի հետ, քանի որ շատ լավ հասկանում է, որ միջուկային էներգետիկայի առկայությունը, խոշոր հաշվով, ոչ միայն բարձրացնում է երկրի ռազմավարական կարգավիճակը տարածաշրջանում, այլև նպաստում է այլ ռազմավարական ոլորտների զարգացմանը։ Ի վերջո, դա գիտական դպրոց է, միջուկային բժշկության մի առանձին թև է, որն այսօր աշխարհում բավական մեծ զարգացում է ստանում, դրանք նորարարական տեխնոլոգիաներ են և այլն։

Մենք իհարկե պետք է մեծ ուշադրությամբ հետևենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում այս հարցի շուրջ։ Ինչո՞ւ․ որովհետև հաշվի առնելով Ադրբեջանի բավական ագրեսիվ կեցվածքը՝ պետք չէ բացառել, որ ատոմակայան կառուցելուց հետո հաջորդ քայլը կլինի նաև որոշակի հավակնությունների ձևավորումը ադրբեջանական քաղաքական էլիտայի շրջանում միջուկային ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Սա ևս մենք չպետք է բացառենք ու հատկապես հաշվի առնենք ռազմավարական, ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի և Պակիստանի միջև։ Պակիստանը, ինչպես գիտենք, ունենալով միջուկային զենք, այնուամենայնիվ, չի մտնում միջուկային զենք ունեցող երկրների լեգիտիմ ակումբի մեջ, և հաշվի առնելով Իսլամաբադի ու Բաքվի միջև ինտենսիվորեն զարգացող ռազմատեխնիկական համագործակցությունը և փորձի ակտիվ փոխանակումը՝ պետք չէ բացառել, որ օրերից մի օր կողմերը կորոշեն նաև այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել։ Սա ևս մի սցենար է, որը պետք չէ բացառել։ Այսպիսին է ընդհանուր խճապատկերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 889 անգամ
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են
Ամենաընթերցվածը
website by Sargssyan