Լոնդոնում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է Բելգիայի արքայադուստրը
Բելգիայի թագուհի Մարի Էսմերալդան ձերբակալվել է Լոնդոնում Extinction Rebellion բնապահպանական շարժման ակտիվիստների բողոքի ցույցի ժամանակ, գրում է The Telegraph-ը:
Հաղորդվում է, որ թագավոր Լեոպոլդ Երրորդի եւ թագուհի Ռեթիի 63-ամյա դուստրը ձերբակալվել է Թրաֆալգարի հրապարակում ոստիկանության սպաների կողմից, որոնք ավելի ուշ ազատ են արձակել արքայադստերը՝ մեղադրանք չառաջադրելով նրան:
Համացանցում շրջանառվում է փաստաթուղթը, որը հաստատում է, որ արքայադուստրն ազատ է արձակվել եւ գտնվում է հետաքննության ներքո:
Նշվում է, որ երկուշաբթվանից Լոնդոնում ձերբակալվել է Extinction Rebellion բնապահպանական շարժման ավելի քան 1100 ակտիվիստ, որոնք խոստացել էին երկու շաբաթով արգելափակել ամբողջ Լոնդոնը: