Եվրո-2020․ Բոսնիացիները շանս չտվեցին Ֆինլանդիային, օրվա արդյունքներ (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում J խմբում Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը տանը մրցեց Ֆինլանդիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։
Ֆինլանդիան 12 միավորով երկրորդ տեղում է, Բոսնիան 10 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ։ Հայաստանի հավաքականը 6 խաղից հետո ունի 9 միավոր եւ կմրցի հետնապահ Լիխտենշտեյնի (1 միավոր) հետ։
18 միավորով վաստակած Իտալիան կընդունի Հունաստանին (5 միավոր)
J խումբ
Բոսնիա և Հերցեգովինա - Ֆինլանդիա՝ 4:1 (տեսանյութ)
Իզետ Հայրովիչ, 29, Միրալեմ Պյանիչ, 37, 11մ, 58, Արմին Հոջիչ, 73 - Յոել Պոհյանպալո, 79
Լիխտեյնշտեյն - Հայաստան՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
Իտալիա - Հունաստան՝ 22:45