Boeing-ի գլխավոր տնօրենը զրկվել է տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից
Boeing-ի գլխավոր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը զրկվել է տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից՝ մեկ տարի անց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ 346 մարդու մահվան պատճառ դարձած երկու 737 Max ինքնաթիռների ահավոր կործանումը, գրում է The Guardian-ը։
Ուրբաթ օրն ընկերությունը հայտնել է, որ տնօրենների խորհուրդը որոշել է պաշտոնից զրկել տնօրենների խորհրդի նախագահին՝ նրա փոխարեն նշանակելով տնօրենների խորհրդի ոչ գործադիր նախագահ Դեւիդ Լ․ Քելհաունին։
Մյուլենբուրգն ինքը հայտարարել է, որ հավանություն է տալիս գլխավոր տնօրենի եւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները առանձնացնելուն։
Ավելի վաղ, ուրբաթ օրը, ավիացիոն միջազգային կարգավորողների խումբը թողարկել էր զեկույց, որի մեջ քննադատվում է Boeing-ի եւ Ավիացիոն դաշնային վարչության մի շարք գործողություններ։
Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ ընկերությանը չի հաջողվել հավուր պատշաճի տեղեկացնել վարչությանը թռիչքների կառավարման համակարգում փոփոխությունների մասին, որոնք կապ ունեն ողբերգական վթարների հետ։