Մետաղյա ցանկապատի մեջ արգելափակված արջին տեղափոխել են անվտանգ տարածք (Տեսանյութ)
Վայոց Ձորի մարզում մետաղյա ցանկապատի մեջ արգելափակված արջին տեղափոխել ենանվտանգ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք: