Տեխասի բնակչին մահապատժի են դատապարտել նախկին կնոջ ընտանիքի 6 անդամների սպանության համար
Տեխաս նահանգի դատարանը Ռոնալդ Լի Հասքելին մահապատժի է դատապարտել նախկին կնոջ ընտանիքի 6 անդամների սպանության համար, հայտնում է Fox News-ը:
Նահանգի դատարանը մերժել է ամբաստանյալի պաշտպանական կողմի առարկությունները իր պաշտպանյալի հոգեկան հիվանդությունների վերաբերյալ, եւ նրան դատապարտել է բարձրագույն պատժաչափի:
Հասքելի պաշտապանական կողմն իր հերթին ցանկանում էր հասնել իր պաշտպանյալի ցմահ ազատազրկման:
Հեռուստաալիքը նշում է, որ Տեխասում այնպիսի փաստարկը, ինչպիսին հոգեկան խանգարումն է, բավականին հազվադեպ է օգտագործվում պատիժը մեղմացնելու համար, նաեւ հազվադեպ է հանգեցնում դատավճռի մեղմացման:
Տղամարդու փաստաբանները պնդել են, որ Հասքելը երկար տարիներ տառապում է հոգեկան հիվանդությամբ, ինչը հաստատել են բազմաթիվ բժիշկներ, այդուհանդերձ, դատարանն անդրդվելի էր:
Դատախազները հայտարարել են, որ մեղադրյալը ծրագրել էր սպանել ցանկացածին, ով ամուսնալուծվելուց հետո կօգնի նախկին կնոջը՝ Մելանի Լայոնին: Տղամարդը նախկին կնոջը հետապնդել է Կալիֆոռնիայից Յուտա եւ 2 օր շարունակ հետեւել նրա ընտանիքին:
Դրանից հետո նա դաժանաբար գնդակահարել է կնոջ քրոջ 4 մանկահասակ երեխաներին եւ նրանց ծնողներին:
Սարսափելի արյունահեղության մեջ միակ ողջ մնացածը Քեսիդի զույգի 15-ամյա դուստրն է, որը մահացած է ձեւացել:
Մարդասպանի հեռանալուց հետո նա զանգահարել է ոստիկանություն. Հասքելը կալանավորվել է նախկին կնոջ ծնողների տան ճանապարհին: