Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը առաջիկայում կվերսկսի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը առաջիկայում կվերսկսի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ, հաղորդում է Cadena SER-ը:
«Բարսելոնան» Մեսիին կառաջարկի 10 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2030 թվականը: Պայմանագիրը հնարավորություն կտա Մեսիին «Բարսելոնայում» աշխատանքի անցնել նաև ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:
Նշենք, որ Մեսին այժմ հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով:
32-ամյա հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: