Բենզեմա. Այս ամիսը շատ կարևոր է «Ռեալի» համար
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է սեպտեմբերին ակումբի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու, նաև թիմի առաջիկա հանդիպումների մասին:
«Շատ երջանիկ եմ, որ արժանացել եմ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ինձ համար մեծ պատիվ է երկրպագուների կողմից նման վստահության արժանանալը:
Այս ամիսը շատ կարևոր է «Ռեալի» համար: Առաջիկայում մեզ 3 դժվար հանդիպում է սպասվում: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի 3 խաղում էլ հաղթանակ տանենք»,- Բենզեմայի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում հոկտեմբերին կմրցի «Մալյորկայի», «Բարսելոնայի» և «Լեգանեսի», իսկ Չեմպիոնների լիգայում՝ «Գալաթասարայի» հետ: