Պակիստանի վարչապետը ցանկանում է հաշտեցնել Իրանին և Սաուդյան Արաբիային
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կայցելի Իրան եւ Սաուդյան Արաբիա փորձելու մեղմել լարվածությունը այդ երկու երկրների հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԱԳ նախարար Շախ Մահմուդ Քուրեշին:
Նա նաեւ կուղեկցի Խանին վճռորոշ երկօրյա այցի ժամանակ, որը կմեկնարի հոկտեմբերի 12-ին:
Քուրեշին հայտնել է, որ Պակիստանը ցանկանում է վերացնել թյուրիմացությունները Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ: Նրա խոսքով՝ Պակիստանը կանի հնարավոր ամեն ինչ միջնորդ դառնալու եւ երկու մահմեդական երկրների հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար, քանի որ տարածաշրջանը չի կարող պատերազմ թույլ տալ:
Պակիստանը սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ, սակայն փորձում է պահպանել դիվանագիտական բալանսը Էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ: