Ալիևը Գարեգին Նժդեհին, պատմությունը աղավաղելով, անվանել էր ֆաշիստ, իսկ ՀՀ Վարչապետը կոշտ պատասխան է տվել նրան (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին հանդես էր եկել բարբաջանքներով, մասնավորապես՝ Ալիևը իր ելույթում հայտարարել էր, թե՝ «Հայաստանում հերոսացնում են ֆաշիզմը, որ Հայաստանի նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են ֆաշիստական դահիճ և դավաճան Գարեգին Նժդեհի հուշարձանը և որ այդ արձանն այսօր էլ, երբ իշխանությւոն է փոխվել երկրում, իր տեղում է»: Սա Ալիևը ցինիկ քայլ է անվանել:
Նիկոլ Փաշինյանի արձագանքը շատ կոշտ էր:
Նա ասել է՝
«Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք փորձեր տեսանք՝ իրականությունը խեղաթյուրելու, լսելով նրա գնահատականը Գարեգին Նժդեհի մասին...
Իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր Հայերի Ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը»:
Տեսանյութը՝ Ազատություն լրատվականի: