Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում
Հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին: Տեղի է ունեցել Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին:
Համերգին ներկա էին նաև Նիդերլանդների Սենատի նախագահը, դիվանագիտական կորպուսի անդամներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: