ԱՄՆ և Թուրքիայի գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են Սիրիայի իրավիճակը
ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Սիրիայի իրավիճակը քննարկել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ, հայտնել է Միլիի մամուլի ծառայությունը: Հստակեցվում է, որ նրանց զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քննարկվել է Սիրիայում «անվտանգության ոլորտի իրավիճակը»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ամսվա սկզբից սա Միլիի եւ Գյուլերի երկրորդ զրույցն է, երբ ամերիկացի գեներալը ստանձնեց ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնը:
Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով: