Թուրքմենստանի նախագահ Գուրմանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր. Նիկոլ Փաշինյանի գրառումը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում է։
«Թուրքմենստանի նախագահ Գուրմանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկեցինք երկկողմ եւ բազմակողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,-գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
Այսօր վարչապետը ներկա կգտնվի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։