Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը գործում է սովորական ռեժիմում, քանի որ առաքելության մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Ղամշլի քաղաքից
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը գործում է սովորական ռեժիմում: Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ այս մասին հայտնել է Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:
«Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ղեկավարի հետ րոպեներ առաջ ենք խոսել: Առաքելությունը բնականոն հունով շարունակվում է»,- հայտնել է նա և հստակեցրել, որ առաքելության մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Ղամշլի քաղաքից։ «Առաքելությունն այլ հանձնարարություն չի ստացել: Հայ բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը»,- նշել է Էլբակյանը՝ հավելելով, որ այս պահին որոշում է ընդունվել հումանիտար առաքելությունը հետ չկանչելու մասին։