Գերմանիան և Արգենտինան չորոշեցին հաղթողին (տեսանյութ)
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում Գերմանիայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Արգենտինայի ազգային հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: Գերմանիայի հավաքականի կազմից աչքի ընկան Սերժ Գնաբրին և Կայ Հավերցը, իսկ Արգենտինայի հավաքականից գոլերի հեղինակ դարձան Լուկաս Ալարիոն և Լուկաս Օկամպոսը:
Գերմանիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում հոկտեմբերի 13-ին կմրցի Էստոնիայի հավաքականի հետ:
Գերմանիա - Արգենտինա՝ 2:2
Սերժ Գնաբրի, 15, Կայ Հավերց, 22 - Լուկաս Ալարիո, 66, Լուկաս Օկամպոս, 85