Քարդաշյան քույրերը գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում
Հանրաճանաչ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում են կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լրատվության բաժնից։
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Քարդաշյան քույրերին նվիրել է իր հեղինած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը եւ Ղարաբաղյան շարժումը» հատորը եւ ՀՑԹԻ այլ հրատարակություններ: