Ռաուլ Խաջիմբան ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը
Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբայի երդման արարողությունը տեղի է ունեցել այսօր Սահմանադրական դատարանի դատավորների եւ Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Երդման արարողությունը տեղի է ունեցել ժամը 12.00-ին, այն բացել է խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան: Նրա խոսքով՝ Աբխազիայում անցկացված ընտրությունները հաստատել են ժողովրդավարական սկզբունքներին երկրի հակվածությունն ու ույց տվել որպես պետություն Աբխազիայի կայացած լինելը:
Խաջիմբան աբխազերենով երդվել է Սահմանադրության վրա, որից հետո երկրի օրհներգի ներքո ստացել նախագահական իշխանության ատրիբուտները:
Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Խաջիմբան հավաքել է ձայների 47,39%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր «Ամբախարա» կուսակցության ղեկավար Ալխաս Կվիցինիան՝ 46,19%-ը: