Հանդիպումներ՝ վիրտուալ հանդիպումների համար նախատեսված ակնոցով. հայկական ընկերության նորամուծությունը
Հայկական SoftConstruct ընկերության նախագծած վիրտուալ հանդիպումների համար նախատեսված ակնոցով հնարավոր է հանդիպել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց հետ, հաղորդակցվել հանդիպման հատուկ սենյակներում։ WCIT 2019–ի շրջանակներում NEWS.am-ը ընկերության տաղավարում խոսել է ինովացիոն տնօրեն Ռաֆաել Բադալյանի հետ։ «Սա աշխարհում առաջին պրոդուկտն է, որը բիզնես հարթակ է և որտեղ մարդիկ կարողանում են հանդիպել, շփվել այս վիրտուալ տարածքում, այստեղ հնարավոր է նաև վիրտուալ էքսպոներ կազմակերպել»,–նշեց նա։
Ինովացիոն տնօրենի խոսքով՝ վիրտուալ իրականությունում ամեն մեկն իր վիրտուալ տեսքը կարող է ձևավորել։
Մարդիկ alteroom. com կայքում ամրագրում են սենյակներ, ձևավորում իրենց տեսքը և հանդիպում։