Խորհրդարանական հանձնաժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի առաջադրման հարցը
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 9-ին քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի առաջադրման հարցը
Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնին հավակնում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը Սարգսյանին խոսք տրամադրելուց առաջ պատգամավորներին ներկայացրեց նրա կենսագրությունն ու անցած մասնագիտական ճանապարհը։