Վթար Երևանում. Առինջի կամարի մոտ բախվել են Opel-ն ու Nissan-ը . վարորդները տեղափոխվել են հիվանդանոց (Տեսանյութ և լուսանկարներ)
Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:05-ի սահմաններում Աճառյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ Առինջի կամարի դիմաց, բախվել են Opel մակնիշի 35 XՍ 692 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 VX 517 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 վարոդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավոր վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով Կոտայքի մարզից դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Nissan-ին: