Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը կարող է աշխատանքի անցնել իր մարզչական շտաբում
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը կարող է աշխատանքի անցնել իր մարզչական շտաբում:
«Շվայնշտայգերը գերմանական ֆուտբոլի լեգենդներից մեկն է: Բոլորը հիշում են՝ ինչպես 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչում նա մինչև վերջին պահը պայքարեց հաղթանակի համար:
Չգիտեմ, թե նա ինչ է ծրագրում անել կարիերայի ավարտից հետո, սակայն Բաստիանի համար ազգային հավաքականում միշտ տեղ կգտնվի»,- Լյովի խոսքը մեջբերում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականի կազմում Շվայնշտայգերը հանդես է եկել 2004-2016 թվականներին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 35-ամյա Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է ըն