Կարծում եմ, որ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը Մեսսին է. Ալեքսանդր-Առնոլդ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն իր կարծիքն է հայտնել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը Մեսսին է: Ես մրցել եմ «Բարսելոնայի» հետ և կարող եմ ասել, որ Մեսսին ամենաբարդ մրցակիցն է, որի դեմ ես խաղացել եմ:
Ռոնալդուն ևս հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն Մեսսիի խաղաոճն ինձ ավելի հոգեհարազատ է»,- 21-ամյա ֆուտբոլիստը խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: