«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Տեր Շտեգենին
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը գոհ է թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի մրցելույթներից, հայտնում է Dailymail-ը:
«Բարսելոնան» նոր՝ բարձր աշխատավարձով 5 տարվա պայմանագիր կառաջարկի Տեր Շտեգենին, որի պայմանագիրն Իսպանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից: 27-ամյա դարպասապահը կատալոնական ակումբ է տեղափոխվել Մյունխենգլադբախի «Բորուսիայից»:
Մարկ-Անդրե տեր Շտեգենն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: