Համաշխարհային բանկը 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2,5 %-ի
Համաշխարհային բանկը 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2,6 տոկոսից մինչեւ 2,5 տոկոսի է նվազեցրել համաշխարհային առեւտրի եւ ներդրումների դանդաղման ֆոնին, նշված է զարգացման ինստիտուտի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տնտեսագետները նշում են, որ 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի նվազումը շարունակվել է տնտեսական քաղաքականության անորոշության եւ գլոբալ ներդրումների հոսքերի ու առեւտրի կրճատման ֆոնին: «Ակնկալվում է, որ ընթացիկ տարում աճը մինչեւ 2,5 տոկոս կդանդաղի առեւտրի եւ ներդրումների սպասվածից ավելի թույլ ցուցանիշների ֆոնին»,- նշված է զեկույցում: