Ես Ցեղասպանության մասին խոսել եմ նաև Սպիտակ տանը, դա իմ նպատակն էր. Քիմ Քարդաշյան
Երեկ Քիմ Քարդաշյանը լրագրողների հետ խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավի մասին:
Հարցին, թե արդյոք այդ թեմայով զրույց ունեցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա պատասխանել է. «Ես խոսել եմ այդ մասին նաև Սպիտակ տանը: Չեմ ունեցել առանձին զրույց ԱՄՆ նախագահի հետ այդ թեմայով, բայց ես խոսել եմ խորհրդականների հետ և դա իմ նպատակն էր: Ես իմ արշավը չեմ դադարեցնելու»: