Մյուլերը ցանկանում է հեռանալ «Բավարիայից»
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը դժգոհ է մյունխենյան ակումբի կազմում իր կարգավիճակից:
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը Մյուլերին դուրս է թողել թիմի մեկնարկային կազմից, ինչն առաջացրել է 30-ամյա հարձակվողի դժգոհությունը:
Bild-ի հաղորդմամբ՝ Մյուլերն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Բավարիայից», եթե Կովաչը շարունակի դուրս թողնել իրեն մեկնարկային կազմից:
Հիշեցնենք, որ Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականին: Ակումբի կազմում գերմանացի հարձակվողը մասնակցել է 495 հանդիպման և դարձել 186 գոլի հեղինակ: