Իրավիճակը «Մեղրի» ԱՏԳ հողի մասնավորեցման շուրջ իրավապահների ուշադրության կենտրոնում է. փոխվարչապետ
«Մեղրի» Ազատ տնտեսական գոտու շուրջ հողի մասնավորեցման կասկածելի գործարքները գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս մասին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում, «Մեղրի» Ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում, հոկտեմբերի 8-ին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ արդեն հարուցվել է քրեական գործ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ կեղծիքի փաստով։ «Ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ»։ Ունենք սահմանափակ տարածք։ Մենք պետք է հասկանանք, թե որ ալգորիթմն է առավել արդյունավետ դրա հետագա շահագործման համար, հասկանանք, թե ինչի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Օրինակ, արդյոք կառուցում ենք հյուրանո՞ց, թե՞ մաքսային տերմինալ։ Գուցե, ձեւավորենք եւ ավելացնենք արտադրական հզորություննե՞րը»,- նշել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ ոչ կառավարությունը, ոչ պատգամավորները չեն ուզում, որպեսզի այդ շրջանը դառնա հարկերի վճարումից խուսափելու կամ մանրածախ առեւտրի վայր։
Գրիգորյանն ասաց, որ հարցին պետք է մոտենալ ԵՏՄ հավակնությունների տեսակետից, քանի որ հենց դա թույլ կտա հասնել առավելագույն դրական արդյունքների։