Երևանում բախվել են BMW-ն ու Ford Transit-ը. վերջինս էլ հարվածել է գովազդային վահանակին. կա 5 վիրավոր (Տեսանյութ և Լուսանկարներ)
Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սեւանի փողոց խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 73 RՏ 773 համարանիշի եւ Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ:
Հետաքննիչի հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Բախման հետեւանքով Ford-ն էլ բախվել է երկաթե գովազդային վահանակին: