«Բարսելոնան» ֆուտբոլիստներին վճարել է 92 միլիոն եվրոյի բոնուս
Անցած մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի կոչումը եւ սուպերգավաթը նվաճելու համար «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ընդհանուր ստացել են 92 միլիոն եվրոյի բոնուս, հաղորդում է Marca-ն։
Կատալոնական ակումբն անցած մրցաշրջանում ֆուտբոլիստների եւ մարզիչների աշխատավարձի եւ բոնուսների համար ծախսել է 671 միլիոն եվրո։
Ակումբը մտադիր է այս մրցաշրջանում այդ ծախսը նվազեցնել մինչեւ 642 միլիոն եվրո։