ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականներին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին եւ Ջուդի Չուին:
ՊՆ-ից հայտնում են, որ կարեւորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը եւ հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաեւ ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ համագործակցության ավելի խորացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: