ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ՝ Արթիկում
ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակն այսուհետ հասանելի կլինի նաև Շիրակի մարզում։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը կգործի նոյեմբերի 1-ից ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեում։ Արթիկի մասնաճյուղն առաջին ներկայացուցչական գրասենյակն է մայրաքաղաքից դուրս։
Քաղաքացիներն իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն ստանալու համար կարող են դիմել հետևյալ հասցեով`ք. Արթիկ,Գարեգին Նժդեհի փողոց 1: Գրասենյակը գործելու է` ամեն օր, ժամը 10:00-ից -14:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը զբաղվում է անձանց աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությամբ: Տրամադրվում են անվճար իրավաբանական և փաստաբանական ծառայություններ: Վստահորդների շահերի պաշտպանության համար կազմվում են դիմումներ, կատարվում հարցումներ և հայցեր են ներկայացվում ՀՀ դատարաններ: