Դավիթ Տոնոյանն ու Արխանգելսկի նահանգապետը այցելել են Անհայտ զինվորի հուշահամալիր
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
ՊՆ-ից հայտնում են, որ Պաշտպանության նախարարը եւ Արխանգելսկի նահանգապետը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին:
ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովը շրջել է նաեւ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ծանոթացել Մեծ հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշներին: