«Բավարիան» կողմնորոշվել է Նոյերին փոխարինողի հարցում
Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» ղեկավարությունը բանակցություններ կսկսի «Շալկե 04»-ի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի հետ, հայտնում է Bild-ը:
«Բավարիան» երկար ժամանակ է՝ հետևում է Նյուբելի խաղին և կփորձի համաձայնության հասնել երիտասարդ դարպասապահի հետ: Մյունխենյան ակումբում Նյուբելին դիտարկում են որպես 33-ամյա Մանուել Նոյերին փոխարինող:
23-ամյա Ալեքսանդր Նյուբելը «Շալկե 04»-ում հանդես է գալիս 2015 թվականից: Նյուբելը նաև Գերմանիայի Մ21 հավաքականի դարպասապահն է եղել:
Տեղեկացնենք, որ Մանուել Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: