Ջանլուկա Վիալիի գլխավորած Calcioinvest-ը հրաժարվել է 100 միլիոն եվրո վճարել «Սամպդորիայի» համար
Calcioinvest կոնսորցիումը հրաժարվել է «Սամպդորիայի» գնման մտադրությունից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մասիմո Ֆերերոն պահանջել է 100 միլիոն եվրո, ինչը կոնսորցիումի կարծիքով՝ ողջամիտ գին չէ։
Calcioinvest-ը գլխավորում է նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ, իտալացի Ջանլուկա Վիլաին, որը «Սամպդորիայում» հանդես է եկել 1984-1992 թվականներին։ Հետագայում նա ներկայացրել է նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Լոնդոնի «Չելսին», որի խաղացող մարզիչի կարգավիճակում նվաճել է Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը, ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթն ու սուպերգավաթը։