Սարգիս Ադամյանը՝ տուրի լավագույն խաղացող
«Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն խաղացող, Բունդեսլիգայի պաշտոնական կայքի վարկածով։
Չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ, «Հոֆենհայմը» առավելության էր հասել 2։1 հաշվով։
«Հոֆենհայմը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Բավարիային» Մյունխենում։