«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերտոնի» նախկին դարպասապահ Թիմ Հովարդն ավարտեց կարիերան (Տեսանյութ)
ԱՄՆ-ի հավաքականի, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» նախկին դարպասապահ Թիմ Հովարդն ավարտեց կարիերան 40 տարեկանում։ Նրա վերջին ակումբը «Կոլորադո Ռեփիդզն» էր։
Ամերիկացի դարպասապահի վերջին խաղը եղավ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին տուրի հանդիպումը «Կոլորադոյի» եւ «Լոս Անջելեսի» միջեւ։ «Կոլորադոն» պարտվել է 1։3 հաշվով։
Թիմ Հովարդը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2006 թվականներին՝ դառնալով Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր։ «Էվերտոնում» նա հանդես է եկել 2007-2016 թվականներին։ ԱՄՆ-ի հավաքականի հետ Թիմ Հովարդը դարձե է ԿՕՆԿԱԿԱՖ-ի կրկնակի գավաթակիր։