Քիմ Քարդաշյանը Էջմիածնում լուսանկարվել է երկրպագուների հետ (Տեսանյութ)
NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին եւ երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքն այնտեղ մկրտել է երեխաներին։
Իսկ մկրտությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին եւ համաձայնել լուսանկարվել նրանց հետ։ Նկատենք՝ ավելի վաղ աստղային ընտանիքը դուրս էր էր եկել երեւանյան հյուրանոցից։ Քարդաշյան քույրերը Հայաստան են ժամանել երեկ ուշ երեկոյան։