Սուլշեր․ Իհարկե, մենք հիասթափված ենք
«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլից» կրած 0։1 հաշվով պարտությունը։
«Իհարկե, մենք հիասթափված ենք։ Մի քանի առանցքային խաղացողներ բացակայում են, բայց դա արդարացում չէ։ Ֆուտբոլիստները համառ աշխատանք կատարեցինք, բայց մենք հիմա գտնվում ենք այն դիրքում, որին սովորել ենք։ Չստեղծեցինք պահեր հաղթանակի համար։
Ինչպե՞ս դուրս բերել թիմին ճգնաժամից։ Դա 1 միլիոն դոլարի հարց է։ Բարեբախտաբար, հիմա կլինի ազգային հավաքականների հանդիպումների հետ կապված խաղադադարը եւ կունենանք ժամանակ գնահատելու առաջնության առաջին ութ խաղերում տեղի ունեցածը։ Հույս ունեմ, որ մի քանի խաղացողներ կապաքինվեն վնասվածքներից հետո»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Յունայթեդում» այժմ վնասվածքներ ունեն Պոգբան, Մարտիալը, Լինգարդը, Ջոնսը, Վան-Բիսական, Բային, Ֆոսու-Մենսան։
Մանչեսթերյան թիմը 9 միավորով 12-րդ տեղում է։