Իշխանությունները պետք է իրականացնեն համակողմանի քննություն. «Ազգային օրակարգը»՝ «Հայելի» ակումբի միջադեպի մասին
Լրատվամիջոցների եւ լրագողների դեմ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Լրատվամիջոցների եւ լրագողների դեմ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Դա հակասում է ազատ հասարակություն ունենալու մեր հավատամքին, իսկ թողտվությունը դրա նկատմամբ մեզ կտանի բռատիրության մռայլ ուղով, ուստի Հայաստանում խոսքի ազատությունն ու փոխադարձ հանդուրժողականությունն այլընտրանք չունեն: Լրատվամիջողների դեմ ոտնձգության յուրաքանչյուր նման դեպք պետք է ստանա համարժեք իրավական գնահատական իշխանության կողմից, պետք է մինչեւ վերջ բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները՝ խուսափելու հասարակության մեջ ատելության եւ բռնության հետագա տարածումից։
Հաշվի առնելով տվյալ խմբի՝ այլախոհների դեմ բռնարարքների մասնակցության կրկնվող ձեռագիրը եւ անթաքույց լկտիությունը, պահանջում ենք գործող իշխանություններից՝ իրականացնել համակողմանի քննություն, բացահայտել ոչ միայն "Հայելի" ակումբի վրա կատարված հարձակման անմիջական մասնակիցներին, այլեւ նրանց կազմակերպիչերին ու ոգեշնչողներին, եւ պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ»։
Հիշեցնենք, Operativ լրատվականը, հղում կատարելով Hraparak.am լրատվականին, հայտնել էր, որ հարձակում է տեղի ունեցել Hayeli.am մամուլի ակումբի վրա: 4 երիտասարդներ ձվեր էին նետել մամուլի ակումբի ուղղությամբ, նրանցից Դավիթ Հովաննիսյանն ներկայացածն էլ ասաց, որ պահանջում են փակել լրատվամիջոցը:
Tert.am-ի հետ հարցազրույցում էլ մեկնաբանելով որպես ցուցարար ներակայացած մի խումբ երիտասարդների կողմից երեկ «Հայելի» մամուլի ակումբի դեմ իրականացված հարձակումը՝ Անժելա Թովմասյանը աներկբա վստահություն էր հայտնել, որ կատարվածի հետևում կանգնած են իշխանությունները, որոնց անմիջական հովանավորությամբ էլ տեղի է ունեցել ոտնձգությունը: Թովմասյանը կատարվածը հատկապես պայմանավորել էր Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ միառժամանակ առաջ Hayeli.am-ում տեղ գտած հայտնի հրապարակման փաստի հետ: