Հիվանդանոցում, որտեղ գտնում է Զավորոտնյուկը, ծառայողական քննություն է ընթանում
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի լուսանկարները, որոնք արվել են հիվանդասենյակում, լրատվամիջոցներին առաջարկում էր գնել բուժքույրերից մեկը։ Նա ԶԼՄ-ներին նամակ էր ուղարկել՝ հայտնելով, որ բացի լուսանկարներից՝ նաեւ տեսանյութ ունի, գրում է EG-ն։
Հիվանդանոցի ղեկավարությունը, ուր գտնվում է արտիստը, քննություն է սկսել՝ պարզելու համար՝ բժշկական անձնակազմից ով կարող էր անել տեսագրությունները։ Բժիշկները ստուգում են տեսախցիկների պարունակությունը եւ կասկածյալների փնտրում ավելի վաղ աշխատանքից ազատվածների շարքից։
Անաստասիա Զավարոտնյուկի լուսանկարները մինչ այժմ համացանցում չեն հայտնվել։ Մտերիմները դերասանուհուն պաշտպանում են օտար մարդկանցից։ Նրան նույնիսկ հեռախոս չեն տալիս՝ աստղին հերթական անգամ չվշտացնելու նպատակով։
Զավորոտնյուկի տնօրենը հայտնել է, որ դերասանուհին մոտակա ժամանակաշրջանում կհայտնվի հեռուստաալիքներից մեկի եթերում։