Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր։ Եզրափակիչում «Կայսարը» հանդիպեց «Ատիրաուի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Կայսարը» հաղթական գոլը խփեց 122-րդ րոպեին։
«Կայսարը» երկրորդ անգամ նվաճեց Ղազախստանի գավաթը։ Նախորդ անգամ ակումբն այդ հաջողությանը հասել էր 20 տարի առաջ։
Տիգրան Բարսեղյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից եւ կպատրաստվի Լիխտենշտեյնի եւ Ֆինլանդիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղերին։