Հրաձգություն Կանզասի գիշերային ակումբում. կա 4 զոր, 5 վիրավոր
Չորս մարդ սպանվել է, հինգ մարդ վիրավորվել ամերիկյան Կանզասի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետեւանքով, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Ոստիկանությունն ահազանգ էր ստացել դեպքի մասին ուշ գիշերը:
Ինչպես հայտնել են քաղաքի ոստիկանության բաժանմունքում, ակումբ ներխուժած հրաձիգը դեռեւս գտնվում է ազատության մեջ: