Վալվերդե․ Մեսսին ու Սուարեսը դարձյալ լավ մարզավիճակում են
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի վիճակի մասին։
«Մեսսին ու Սուարեսը դարձյալ լավ մարզավիճակում են։ Նրանք դա ցույց տվեցին «Ինտերի» դեմ խաղում։ Երկուսն էլ այս մրցաշրջանում բախվեցին վնասվածքների խնդրին, բայց հիմա ինչքան շատ խաղան, այնքան լավ մարզավիճակում կլինեն։
«Բարսելոնայում» ամեն ինչ գերազանց է։ Մենք լավ արագություն ենք հավաքել։ Հիմա մեզ սպասվում է հանդիպում ուժեղ թիմի հետ։ Մեր նպատակն է շարժվել առաջ»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 6-ին կընդունի «Սևիլիային»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
7 տուրից հետո «Բարսելոնան» 13 միավորով չորրորդ տեղում է, «Սևիլիան» նույնպես վաստակել է 13 միավոր և 6-րդն է։