«Ինտեր» - «Յուվենտուս»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում հոկտեմբերի 6-ին առաջատար Միլանի «Ինտերը» կընդունի երկրորդ տեղում ընթացող Թուրինի «Յուվենտուսին»։
Բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս դաշտի տերերին։ «Ինտերի» հաղթանակի հավանականությունն ունի 2․60 գործակից։ Չեմպիոն «Յուվենտուսի» հաղթանակի գործակիցն է 2․90, ոչ ոքիինը՝ 3․10։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Յուվենտուսը» տանը «Ինտերին» հաղթել է 1։0 հաշվով, երկրորդ շրջանի հանդիպումը Միլանում ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։
Իտալիայի ընթացիկ առաջնության վեց տուրից հետո «Ինտերն» ունի 18, «Յուվենտուսը»՝ 16 միավոր։