Մեգանի և Հարիի պատերազմը մամուլի հետ շարունակվում է
Մեգան Մարքլի և արքայազն Հարիի՝ բրիտանական մամուլին հայտարարած պատերազմը նոր թափ է ստանում: Ինչպես հայտնի դարձավ, Նորին մեծությունը դատի տվեց ևս երկու հրատարակությունների ՝ The Sun և Daily Mirror թերթի տերերին: Այս տեղեկությունը հաստատել են Բուքինգհեմյան պալատում:
Հարին մեղադրում է թաբլոյդներին իր բջջային հեռախոսից ապօրինի կերպով ձայնային հաղորդագրություններ լսելու մեջ:
Ըստ Metro հրատարակության, սա առաջին դեպքն է, որ թագավորական ընտանիքի անդամը դատարանում ցուցմունք կտա լրատվամիջոցների դեմ:
Մանրամասները դեռ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է 2000-ականների սկզբին տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես հայտնի անձանց հեռախոսները լսելու պատմությանը, ներառյալ՝ բրիտանական թագավորական ընտանիքի անդամների:
2009-ին հայտնի դարձավ, որ լրագրողները անօրինական մուտք ունեն մոտ երեք հազար մարդու ձայնային փոստին, այդ թվում ՝ Լոնդոնի այն ժամանակվա քաղաքապետ Բորիս Ջոնսոնի, դերասաններ Հյու Գրանտի և Գվինեթ Փալթրոուի, երգիչ Ջորջ Մայքլի և այլոց: 2011-ին այս պատմության առթիվ լիարժեք հետաքննություն իրականացվեց ԶԼՄ-ների մագնատ Ռուփերթ Մերդոքին պատկանող հրատարակչություններում և փակվեց News of the World թերթը:
Այս շաբաթվա սկզբին Մեգան Մարքլը և արքայազն Հարին դատի են տվել բրիտանական Mail of Sunday թերթին, որը հրապարակել է դքսուհու անձնական նամակը հորը: Իսկ Հարին շատ էմոցիոնալ հայտարարություն է արել՝ հանդիմանելով լրատվամիջոցներին: