Գիտնականները պատմել են Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային պատերազմի սարսափելի հետևանքների մասին
Ամերիկյան գիտնականները գնահատել են Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ նախաձեռնված միջուկային պատերազմի հետեւանքները, հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Ars Technica-ին։
Հակամարտությունը մոդելավորելու ժամանակ մասնագետները ենթադրել են, որ երկու երկրների զինանոցում կլինի 400-500 միավոր միջուկային սպառազինություն՝ յուրաքանչյուր մարտագլխիկին մինչեւ հարյուր կիլոտոննա հզորությամբ։
Նշվում է, որ միջուկային զենքը կյանքից կզրկի 50-125 մլն մարդու։ Այն նաեւ ուժեղ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի եւ կլիմայի վրա։ Այսպես, միջուկային պայթյունների հետեւանքով կառաջանան ածխածին պարունակող աերոզոլներ, որոնք բարձրանալով տրոպոսֆերայի վերին շերտեր՝ կկլանեն արեւի լույսը, որը գլոբալ սառեցման պատճառ կդառնա։
Ցուրտն իր հերթին, գիտնականների կարծիքով, կհանգեցնի տեղումների մակարդակի 15-20 տոկոսով նվազման։ Ջերմաստիճանային ռեժիմի վերականգնման համար տասնյակ տարիներ անհրաժեշտ կլինեն։