Քննարկեցինք Բիշքեկն ու Երեւանը քույր քաղաքներ հռչակելու հարցը. Հայկ Մարության
Թբիլիսիում առիթ ունեցա հանդիպելու նաեւ Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմաթովի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
«Մեր երկու բարեկամ քաղաքները շփման մեծ պոտենցիալ ունեն։
Քաղաքապետ Սուրակմաթովի հետ քննարկեցինք մեր քաղաքների միջեւ համագործակցությունը խորացնելու, մասնավորապես, Բիշքեկն ու Երեւանը քույր քաղաքներ հռչակելու հարցը։ Պատրաստվում ենք նաեւ հաճախակիացնել փոխադարձ այցելությունների պրակտիկան»,-գրել է նա: