Չորս երիտասարդներ խուլիգանաբար ձվեր են նետել «Հայելի» ակումբի վրա. պահանջում են փակել այն (Տեսանյութ և լուսանկարներ)
Քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
4 երիտասարդներ ձվեր են նետել մամուլի ակումբի ուղղությամբ, նրանցից Դավիթ Հովաննիսյանն ներկայացածն էլ ասաց, որ պահանջում են փակել լրատվամիջոցը:
Նրանց խոսքով` նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։